Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վաղը հինգ ժամով կփակվի

Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհը ձմռանը, արխիվ

Այսօր տեղեկություն է ստացվել, որի համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի առաջին կիլոմետրին առկա է քարաթափման վտանգ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վաղը ժամը 15-17-ը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը ժամը 15-20-ը փակ է լինելու երթևեկության համար: