Կորեական երկու պետությունները ցանկանում են վերականգնել տրանսպորտային կապը

Արգելափակոց դեպի Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտի տանող կամրջի դիմաց, արխիվ

Այսօր Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանց կապող երկաթգիծն ու ավտոճանապարհը վերականգնելու ծրագրի արարողություն են անցկացրել: Գործնական աշխատանքները դեռ չեն կարող սկսվել, քանի դեռ չեն վերացվել Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցները:

Կորեական երկու պետությունները հոկտեմբերին համաձայնել էին վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, որն ընդհատվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի ժամանակ:

Այսօր գնացքներ են ժամանել մինչև սահմանամերձ կայարաններ, յուրաքանչյուր կողմից 100-ական պատվիրակներ են ժամանել՝ այդ թվում տրանսպորտի ոլորտի պաշտոնյաներ:

Տրանսպորտային կապը վերականգնելու խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ու Մոնղոլիայի ներկայացուցիչները: