Իրանը զորավարժություն է սկսել Պարսից ծոցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում: Զորավարժությունը հաջորդում է մեկ օր առաջ ամերիկյան ավիակրի ուղևորությանը դեպի այդ շրջան:

Իրանական մամուլը հաղորդում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտ անցկացվող զորավարժություններում օգտագործվելու են նաև մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Հորմուզի նեղուցով է անցնում ծովային ճանապարհով տեղափոխվող համաշխարհային նավթի մեկ երրորդը: