Թրամփը քննարկում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերումը. մամուլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերումը, ընդ որում որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների, փոխանցում են, որ որոշումն արդեն կայացվել է:

Wall Street Journal-ը դեկտեմբերի 20-ին մեջբերել է ԱՄՆ-ի անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի, ով ասել է, թե Թրամփը «ցանկանում է դիտարկել աշխատող տարբերակներ, թե ինչպես կարելի է վերջ տալ կոնֆլիկտներին»: