Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 5-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ» լավագույն ռմբարկուի մրցանակակիր: Եվրոպական ֆուտբոլում սա ռեկորդ է: Ռմբարկուների շարքում նրա գլխավոր մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն այդ մրցանակը նվաճել է 4 անգամ:

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակով պարգևատրվում է եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն: Իսպանիայի անցած խաղաշրջանում Լիոնել Մեսին 34 գոլ է խփել և հավաքել 68 միավոր: Եվրոպայի լավագոււյն ռմբարկուի մրցանակը երեկ նրան հանձնվեց Բարսելոնայում:

«Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց երբեք չէի մտածի թե այսպիսի բարձունքների կհասնեմ: Այս ամենը քրտնաջան աշխատանքի և իհարկե մեր թիմի խաղացողների շնորհիվ է: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, իմ կողքին են աշխարհի լավագույն խաղացողները և այդ ամենը զգալիորեն դյուրացնում է նման մրցանակներ նվաճելը» ,- ասել է Եվրոպայի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին: