Արցախի ՊԲ-ում ամփոփիչ ստուգումներ են մեկնարկել

Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության

Այսօրվանից Արցախի Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից:

«Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վերհանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը, նշում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն