Լավրով. Երևանն ու Մոսկվան Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը ամրագրող փաստաթուղթ են մշակում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ փաստաթուղթը հստակ երաշիքներ կտրամադրի, որ այդ երկրում ամեն ինչ թափանցիկ ձևով է իրականացվում և երաշխիքների տեսանկյունից որևէ ռիսկ կամ սպառնալիք գոյություն չունի», - նշել է Լավրովը:

Այդ մասին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում` պատախանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին: