Մարոկոյում ստորագրված գլոբալ միգրացիոն պակտի դեմ բողոքի ակցիաներ Բրյուսելում

Բելգիա - Ցուցարարները և ոստիկանները, Բրյուսել, 16-ը դեկտեմբերի, 2018թ․

Բրյուսելում հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել անցյալ շաբաթ Մարոկոյում ՄԱԿ-ի անդամ 164 երկրների ղեկավարների կողմից ստորագրված գլոբալ միգրացիոն պակտի դեմ բողոքի ակցիաներով:

Մոտ 5,5 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային։ Ոստիկանները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել:

Փաստաթղթի նպատակը միգրացիոն գործընթացը ավելի հեշտ և անվտանգ դարձնելն է՝ միասնական չափորոշիչներ սահմանելու միջոցով: Քննադատները, այդուհանդերձ, վախենում են, որ պակտը կնպաստի միգրանտների ավելի մեծ ներհոսքին: