Կարեն Աբրահամյանը՝ ԼՂ պաշտպանության նոր նախարար, նաև այլ կադրային փոփոխություններ Արցախում

Արցախի կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հրամանագրերից մեկով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ՊԲ N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Բակո Սահակյանի հրամանագրով գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով ՊԲ N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Երկու այլ հրամանագրերով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, և այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Սարգսյանը:

Նախագահի հաստատած կառավարության որոշումներով` Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Մնացականյանը:

Մանրամասները տե՛ս այստեղ