Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը

Արմեն Գևորգյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու՝ Հատուկ քնչական ծառայության միջնորդությունը:

Գևորգյանը լրագրողների հետ զրույցում «արդար, անկողմնակալ» որակեց դատարանի որոշումը:

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին դեռ օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը նրան երեք նոր մեղադրանք առաջադրեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով, և երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ