Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել երթուղուց և բախվել երկաթուղու տեխնիկական վիճակը ստուգող լոկոմոտիվին։ Վթարի հետևանքով առնվազն 9 մարդ զոհվել է, 47-ը՝ վիրավորվել։
Անկարայի քաղաքապետի խոսքով, վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Առայժմ հստակ չէ, թե ինչ արագությամբ է ընթացել գնացքը և ինչը կարող էր վթարի պատճառ դառնալ: