Հայաստանի տարածքում դեկտեմբերի 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, Երևանում՝ անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 5-7 աստիճանով: