ԵՄ դատարանը պնդում է, որ Լոնդոնը ցանկացած պահի կարող է չեղարկել «Բրեքզիթ»-ի մասին որոշումը

Պաշտոնական Լոնդոնը կարող է միակողմանիորեն չեղարկել Եվրամիությունը լքելու իր որոշումը` առանց խորհրդակցելու դաշինքի անդամ մյուս պետությունների հետ: Այս մասին ասված է Եվրամիության գերագույն դատարանի այսօր հրապարակված հրատապ վճռում:

Դատարանի որոշումը հրապարակվել է բրիտանական խորհրդարանում` «Բրեքզիթ»-ի վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ:

«Միացյալ Թագավորությունը ազատորեն կարող է չեղարկել Եվրամիությունը լքելու մասին իր պաշտոնական ծանուցումը», - նշված է վճռում: