«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ». Փաշինյանը գրառում է կատարել իր ՖԲ-ում

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխոոոոո՛վ:)))», - մոտ երկու ժամ առաջ գրել է Փաշինյանը։

Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884 հազար 456 ձայն կամ ձայների 70,43 տոկոսը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 103 հազար 824 ձայն կամ ձայների 8,27 տոկոսը, երրորդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 024 ձայն կամ ձայների 6,37 տոկոսը։

Փաստորեն անցողիկ շեմը, ըստ բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքների, հաղթահարել են այս երեք քաղաքական ուժերը։