Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1045 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ ընտրատեղամասերից ստացել է 4,37 տոկոս կամ 23004 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 3577 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 4,27 տոկոս կամ 22498 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,19 տոկոս կամ 369588 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,50 տոկոս կամ 34219 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը`0,34 տոկոս կամ 1814 ձայն, «Մենք» դաշինքը` 2,04 տոկոս կամ 10734 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 1,05 տոկոս կամ 5514 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,76 տոկոս կամ 9267 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,31 տոկոս կամ 43751 ձայն:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 20։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը, կամ ընտրողների 48,63 տոկոսը։