Սպիտակում ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում էլեկտրամատակարարման խափանման կապակցությամբ

Արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի ահազանգին այն մասին, որ Սպիտակ քաղաքում էլեկտրամատակարարման խափանում կա՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: