Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ

Դեկտեմբերի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 08-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև, 09-ին, 12-13-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: