Վրաստանում սկանդալ է ծագել մայոնեզի գովազդի շուրջ, որում նկարահանվել են մի շարք պետական գերատեսչությունների՝ պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի, մաքսային ծառայության մամուլի խոսնակներ: Պարզվել է, որ գովազդվող ապրանքը ռուսական է, այլ ոչ թե ուկրաինական:
Հրապարակված լուսանկարը, որում չորս կանայք գովազդում են ռուսական մայոնեզը, բացասական արձագանք է գտել երկրում, նրանց քննադատել են Վրաստանի տարածքի մի մասը օկուպացրած Ռուսաստանի արտադրանքը խրախուսելու մեջ
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանում սկսեցին հրաժարվել ռուսաստանյան ապրանքներից