Լարսի ճանապարհը ժամանակավոր փակվել է, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

Բեռնատարներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 1 մետր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աարտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12-16-ը փակ է լինելու բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: