Թուրքմենստանի թոշակառուները պարտավոր են պարբերաբար հաստատել, որ ողջ են

Թուրքմենստան - Կենսաթոշակ ստանալու համար հերթ Աշգաբատի փոստային բաժանմունքներից մեկում, արխիվ

Թուրքմենստանի թոշակառուները պարտավոր են պարբերաբար ներկայանալ սոցիալական ծառայությունների գրասենյակներ և հաստատել, որ ողջ են՝ թոշակը ստանալու համար: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:

Թուրքմենստանում ծերության նպաստի նվազագույն չափը կազմում է մոտ 72 դոլար, ինչը համարվում է ամենացածրը Կենտրոնական Ասիայում: