Ուկրաինայի նախագահական ընտրությունները նշանակվեցին 2019-ի մարտի 31-ին

Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների օրը՝ քվեարկությունը տեղի կունենա 2019-ի մարտի 31-ին:

Գերագույն ռադայի նախագահն այսօր ստորագրել է համապատասխան որոշումը: Ընտրության ժամկետը պաշտոնապես հայտարարվեց այն բանից հետո, երբ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ասաց, թե երկրի 10 նահանգներում մեկ ամսով մտցված ռազմական դրության պատճառով ընտրությունները չեն հետաձգվի: