Մահացել է իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

Բեռնարդո Բերտոլուչի

Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր Հռոմում վախճանվել է աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին:

Նա ծնվել էր 1941 թվականին Պարմա քաղաքում: Բերտոլուչիի առավել հայտնի ստեղծագործություններն են 1970 թվականին նկարահանված «Կոնֆորմիստ» և 1972-ին նկարահանված «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմերը:

1987 թվականին Բերտոլուչին արժանացել էր ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին «Վերջին կայսրը» ֆիլմի համար: