Սպիտակի ոլորաններում և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է․ ՏԿՏՏՆ

Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ըստ նախարարության, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի ոլորաններում և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: