Իրանցի իրավապաշտպանը 7 տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո ազատ է արձակվել

Իրանցի իրավապաշտպան Աբդոլֆաթահ Սոլթանին բանտում, արխիվ

Իրանցի հայտնի իրավապաշտպան Աբդոլֆաթահ Սոլթանին ազատ է արձակվել՝ ավելի քան յոթ տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո։

«Իշխանությունները երեկ համաձայնել են պայմանական վաղաժամկետ ազատել իմ պաշտպանյալին, և նա այսօր ազատ է արձակվել», - չորեքշաբթի օրը ասել է Սոլթանիի փաստաբանը: