Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: