Կատալոնիայում գնացքը վթարի է ենթարկվել

Բարսելոնայի մոտակայքում գնացը վթարի է ենթարկվել, 20 նոյեմբերի, 2018թ.

Կատալոնիայի երկրամասի մայրաքաղաք Բարսելոնայի մոտակայքում վթարի է ենթարկվել Տերրասա ավանից Մանրեսա մեկնող ուղևորատար գնացքը:

Զոհվել է 1 մարդ, առնվազն 44 մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:

Գնացքը շեղվել է ռելսերից, քանի որ վերջին օրերին տեղած հորդառատ անձրևները վնասել են երկաթուղային ճանապարհը: Այդ մասին հայտնել է գնացքները շահագործող Ադիֆ ընկերությունը: