Հայաստանում է Բելառուսի ԶՈւ գլխավոր կլինիկայի աշխատանքային խումբը

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով երեկ Երևան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր զինվորական կլինիկական բժշկական կենտրոնի աշխատանքային խումբը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: