Երևանում սկսվում է հեծանվային երթուղու կահավորումը ճանապարհային նշաններով

Հեծանվուղի, արխիվ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով:

Այսօր նման նշաններով կահավորվում են Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գրիգոր Լուսավորչի փողոցը, ասված է Հայաստանի ոստիկանության հաղորդագրությունում: