Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդները

Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին, նոյեմբերի 17, Բաքու

Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Ալի Քերիմլին և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:

Ընդհանուր առմամբ ոստիկանները նոյեմբերի 17-ին ավելի քան հինգ տասնյակ մարդու բերման են ենթարկել, որոնց մեծ մասին ազատ են արձակել: Քերիմլին և մոտավորապես մեկ տասնյակ ակտիվիստներ մնում են կալանքի տակ: Քերիմլիի փաստաբանը մինչև հիմա չի կարողացել հանդիպել նրան:

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի «Ազգային վերածննդի» օրվա առիթով ընդդիմադիրները երթ էին անցկացրել: Իշխանությունները պնդում են, որ ակցիան քաղաքական նպատակներ է հետապնդել, մեղադրելով նրանց հասարակական կարգը խախտելու մեջ:

Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանում հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական ակտիվիստներն ու մամուլը: