Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր և վաղը տեղումներ են սպասվում

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Նոյեմբերի 16-17-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, նոյեմբերի 18-20-ը՝ առանց տեղումների եղանակ: