ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի. ԼՂ ԱԳՆ

Շփման գծի ԵԱՀԿ դիտարկում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: