Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը լրացվել է

Your browser doesn’t support HTML5

Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է 2008-ի Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։ Նախաքննական մարմինը առայժմ չի մեկնաբանում, թե մասնավորապես ինչ լրացումներ է կատարել։