Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։

Յուրի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 2-ին՝ 62 տարեկան հասակում: