Էդմոն Մարուքյանը մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության համագումարին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) 39-րդ համագումարին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի հարցեր, ինչպես նաև տեղի են ունեցել 2019 թվականին սպասվող Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների վերաբերյալ քննարկումներ։

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE) Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է ազատական գաղափարական թևը։

2017 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անդամակցության հայտ է ներկայացրել ALDE-ին: