Բակո Սահակյանն ու Դավիթ Սանասարյանը քննարկել են համագործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել է Ղարաբաղի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համագործակցությանը վերաբերող հարցեր: