Մարսելում փլուզված շենքերի փլատակներից վեց զոհի մարմին է դուրս բերվել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում փլուզված երկու շենքերի փլատակների տակ վեց մարդու մարմին է հայտնաբերվել:

Փլուզումը տեղի էր ունեցել անցած երկուշաբթի առավոտյան՝ քաղաքի հին նավահանգստին հարող պատմական թաղամասում:

Քաղաքային իշխանությունները ենթադրում էին, որ փլատակների տակ հնարավոր է ութ մարդ է մնացել:

Արտակագ ծառայությունները շարունակում են աշխատանքը: