Աֆղանստանը պատվիրակություն կուղարկի Մոսկվայում կայանալիք միջազգային բանակցություններին

Աֆղանստանի հարցով քննարկումներ Մոսկվայում, արխիվ

Աֆղանստանը պատվիրակություն է ուղարկում այս ամիս Ռուսաստանում կայանալիք միջազգային խաղաղ բանակցություններին մասնակցելու համար: Պաշտոնյաները այդ մասին հայտարարել են երեկ:

Միջոցառումը Մոսկվայում նախատեսված է նոյեմբերի 9-ին՝ բավական բարդ շրջանում, երբ Միացյալ Նահանգները ձգտում է ներգրավել «Թալիբան» խմբավորմանը Քաբուլի հետ բանակցություններում՝ Աֆղանստանում 17 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու նպատակով: