Միքայել Մինասյանը ետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախկին նախագահ Սերժ Սարգյանը պարգևատրում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, արխիվ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ետ է կանչել Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Միքայել Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է, Սուրբ Աթոռում դեսպան նշանակվել էր 2013 թվականին: