Գերմանիայի կանցլերը ժամանել է Կիև

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդունում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Կիև, 1-ը նոյեմբերի, 2018թ․

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Կիև: Ուկրաինայի մայրաքաղաքում նա բանակցություններ կանցկացնի նախագահ Պետրո Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Բեռլինի և Կիևի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում ստեղծված կացությունը: