Պայթյուն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մասնաշենքում․ կա զոհ, վիրավորներ

Ռուսաստան - Օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաները ԱԴԾ Արխանգելսկի մասնաշենքի մոտ, 31-ը հոկտեմբերի, 2018թ․

Այսօր պայթյուն է իրականացվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի նահանգային մասնաշենքում: Առնվազն մեկ մարդ է զոհվել, երեք վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց:

Հակաահաբեկչական ազգային կոմիտեից պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել են, որ պայթյունը իրականացվել է շենքի մուտքի մոտ:

Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունը կատարել է 17-ամյա տեղացի մի բնակիչ: