ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին. ԼՂ ԱԳՆ

ԵԱՀԿ դիտարկում շփման գծում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 31-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, ասված է Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում։