Ալբանիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

Ֆատմիր Ջաֆայը, արխիվ:

Ալբանիայի ներքին գործերի նախարար Ֆատմիր Ջաֆայը հրաժարական է ներկայացրել:

Վարչապետ Էդի Ռաման այսօր Թվիթերում տեղադրած գրառմամբ ծանուցել է, որ ընդունել է նախարարի հրաժարականը:

Եվրամիությանն անդամակցելու հեռանկար հետապնդող այդ երկրում իրավապահները չեն կարողանում արդյունավետ պայքարել համատարած կոռուպցիայի դեմ, թեպետ անցած օրերին ձերբակալել են հանցագործ խմբավորման մի քանի անդամների, այդ թվում երկու նախկին պատգամավորի իշխող սոցիալիստական կուսակցությունից:

Վարչապետը ներքին գործերի նախարարի պաշտոնում է առաջադրել բանակի նախկին գեներալ Սանդեր Լեշիին:

Նախարարի նշանակմանը պետք է քվեարկությամբ հավանություն տա Ալբանիայի խորհրդարանն, ապա այն պետք է վավերացվի նախագահը:

Հրաժարական ներկայացրած ներքին գործերի նախարար Ջաֆայի եղբայրը Իտալիայում մեղադրվել է թմրադեղերի մաքսանենգության հոդվածով և ներկայումս պատիժը կրում է բանտում:

Ընդդիմությունը պնդել է, որ Ֆատմիր Ջաֆայը համագործակցել է եղբոր հետ թմրանյութերի ապօրինի բիզնեսում:

Ալբանիան համարվում է մի երկիր, որտեղ իրականացվում են մարիխուանայի և այլ թմրամիջոցների ապօրինի վաճառքի և փողի լվացման մեծ թվով գործարքներ:

Ալբանիան պարտավորվել է անհաշտ պայքար մղել կոռուպցիայի և թմրադեղերի մաքսանենգության դեմ: