Հորդանանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 18 դպրոցականներ և ուսուցիչներ են զոհվել

Ջրհեղեղ, արխիվ

Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ երեկ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով միջնակարգ դպրոցի առնվազն 18 աշակերտներ և ուսուցիչներ են զոհվել, 35 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել։ Մահացածների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: