Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա որոշումներով՝ Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի, Վիկտոր Մնացականյանը՝ Կենտրոն, Թելման Թադևոսյանը` Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ:

Որոշումների տեքստերը տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։