ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ

Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարա­բերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Հատուկ անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան միջկառա­վարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:

Ջորջ Քենթին երեկ ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։