Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական կներկայացնի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Փաշինյանը օրերս «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը: