Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Մեծ Բրիտանիա - Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը, Վինձորյան դղյակ, 19-ը մայիսի, 2018թ․

Քենսինգթոնյան պալատը հայտնում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխայի են սպասում:

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռան՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի առաջնեկը լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը:

Զույգն ամուսնացել է այս տարվա մայիսի 19-ին: Սա 36-ամյա Մեգան Մարքելի երկրորդ ամուսնությունն է։