Ազգայնական խմբերի կողմնակիցները երթ են անցկացրել Կիևի կենտրոնում

Ազգայնականների կողմնակիցների երթը Կիևում, 14-ը հոկտեմբերի, 2018թ.

Ուկրաինայում ազգայնական խմբերի հազարավոր կողմնակիցներ երթ են անցկացրել Կիևի կենտրոնում` նշելով Ուկրաինայի զինված ուժերի ստեղծման 76-ամյակը: Երթին մասնակցել է մոտ 15 հազար մարդ։

Հոկտեմբերի 14-ին, հազարավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ շնորհակալական աղոթքի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն անկախություն շնորհելու համար:

Հիշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե «Կիևի ուղղափառ եկեղեցին երբեք չի եղել և չի լինի ռուսական եկեղեցու ենթակայության տակ»: