ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը ի պատասխան ռուս լրագրողի հարցի ազգային օրհներգն է կատարել

ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ուկրաինայի պատվիրակությունը միահամուռ սկսել է ազգային օրհներգը կատարել, երբ Կրեմլի քարոզչամեքենան համարվող պետական «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են նրանք դեմ ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնմանը:

Ռուս պատգամավորները արդեն շուրջ երեք տարի է՝ Ղրիմի բռնակցումից հետո, զրկված են ԵԽԽՎ-ում քվեարկելու, կառույցի անդամ երկրներում ընտրությունները դիտարկելու իրավունքից: Երեկ պատվիրակությունը փորձել է հանել այս սահմանափակումները, ինչը չի հաջողվել, այդ թվում՝ ուկրաինացի պատգամավորների ջանքերով: