Վտարանդի իրանցիների վրա հարձակում պատրաստելու մեջ կասկածվող իրանցի դիվանագետը տեղափոխվել է Գերմանիայից Բելգիա

Իրանցի դիվանագետ Ասադոլա Ասադի, հունիս, 2018թ․

Իրանցի դիվանագետը, ով կասկածվում է Ֆրանսիայում ապրող վտարանդի իրանցիների վրա հարձակում նախապատրաստելու մեջ, տեղափոխվել է Գերմանիայից Բելգիա:

Ավստրիայում աշխատող 46-ամյա դիվանագետ Ասադոլա Ասադին հուլիսի 1-ին ձերբակալվել էր Գերմանիայում և հոկտեմբերի 9-ին դատարանի որոշմամբ արտահանձնվել է Բելգիային:

Ասադին այսօր կկանգնի Բելգիայի դատարանի առջև:

Ֆրանսիան անցած շաբաթ հայտարարեց, որ վեց ամսով սառեցրել է Ասադիի հաշիվները: